❗Նեթանյահուի կինը Երուսաղեմի «Թեդդի» մարզադաշտում Մակաբիադայի բացման արարողության ժամանակ հրապարակավ բղավել է նրա և նրա օգնականների վրա։
Ականատեսները պնդում են, որ Սառա Նեթանյահուն վարչապետին դիմել է հետևյալ խոսքերով․ «Քո պատճառով ես ստիպված եղա վիճել մարդկանց հետ։ Դու թույլ տվեցիր, որ ես նրանց հետ վիճեմ»։ Այնուհետև նա դիմել է կառավարության ղեկավարի օգնականներին․ «Դուք պետք է հոգ տանեք իմ մասին։ Ինչո՞ւ ինձ ներս չեն թողնում»։
Հաղորդվում է, որ կոնֆլիկտի պատճառը Սառա Նեթանյահուի դժգոհությունն է եղել VIP գոտի մուտքի կազմակերպումից։
https://cdn4.telesco.pe/file/4c1b5d102e.mp4?token=oj2o_lgZxN4dmnDMNsQhTUodjNlfyRzYuXVko8DKwah0tD-Ef2VpHo498buPf95ZJhVkeIIfGWbLzBe25a98BZKVXcWe3HD4x-QTn3trN5sCdQ3V9wQslz0cWNO7eGbbpDs33DbKwy9NMm7veYjT0mdzQ2hJPYCovr9f9GSdhgyAjLTaRwYhS13Hnc7eIp8BsrwuEFhDqqdNtRR4D2rhL7LKhTEcytnEv2x4TV3bb95YsIQ1oC9AyNglsF6depuhD2Ti2HsXgqCPXMIunHVJc4mkFlZ8aavTtxoiXVCJF9slUxA0ICoKLuEc9yYbOlMH9t5JUV40YWMD1SBCUg0nrw