Всего 1000 подписей заставит николов суд пересмотреть дело относительно Микаэла Србазана, которому запрещено выполнять свои духовные обязательства перед верующими.
Просьба зайти по ссылке и вместо тысяч слов подписаться под петицией.
Мы живем в эпоху абсурда, когда верующие люди «независимой» Армении требуют вернуть духовного отца, Архиепископа.
Сюр.
❗️❗️❗️ Կոչ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված:
❗️❗️❗️ Խնդրում եմ բոլորին ովքեր համակարծիք են հայտարարությանը տարածել այն, անցնել հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNec3UBL9HMq0XEf0l0lfOSErsQZgq0JpgUFkRjxW8FeeY1g/viewform և ստորագրել:
❗️❗️❗️ Տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում եմ գրել անձնական նամակով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
Ներքոստորագրող քաղաքացիներս, հայտարարում ենք. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:
Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար:
Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:
Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը:
#Սրբազան #Միքայել_սրբազան #քաղբանտարկյալ #եկեղեցի #հետապնդում #ազատություն_քաղբանտարկյալներին
Պահանջում ենք՝ անհապաղ վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնել նրա…
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
Ներքոստորագրող քաղաքացիներս, հայտարարում ենք. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում…