Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների և նախընտրում է հարցերը լուծել բարեկամական մթնոլորտում։
Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալելնք միմյանց շահերը՝ գնալով որոշակի կոմպրոմիսների, որոնցից մեկը կարող է լինել Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը։ Դա կարող է լինել ամբողջական կամ մասամբ, այսինքն՝ կարող են լինել բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ, որտեղ տոկոսային բաշխվախծությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի»,-ասաց Փաշինյանը։