🇷🇺🥔 Ռուսաստանը վաղվանից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի և չրերի արտահանումը ՌԴ։
📣 Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։
🗣 «Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», — նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։ |azatutyun.am|
❗️🍇 «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ 📌 Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։