Ժողովուրդ ջան, վարորդական իրավունքների հետ կապված շատ կարևոր մի բան ասեմ, որը երևի չգիտեք ու չեք հասկանում, թե մենք խի ենք նման զայրացած ձևով արձագանքել այդ թեմային:
Վարորդական իրավունքից զրկված վարորդների մի խումբ զրկվելուց հետո չի կարողանում քննությունները հանձնել ու դրական արդյունք ստանալ, այսինքն, մի քանի անգամ կտրվում է քննությունից, կանոնները չգիտեն, քշել չգիտեն, մի խոսքով` օրինական ճանապարհով չեն կարողանում նորից վարորդական իրավունք ստանալ, կտրվում են: Հավաքվում են այս մարդիկ, որոշում են դիմել վարչապետին, որ իրենց վարորդական իրավունք տա ԱՌԱՆՑ ՔՆՆՈւԹՅԱՆ:
Հասկանում եք, չէ՞, տարբերությունը ու խելքը գլխին մարդկանց արդարացի ցասումը: Մարդիկ, որոնք չեն կարողանում քննություն տալ ու կտրվում են, վարչապետը վարորդականներ է բաժանելու առանցք քննության, որովհետև իրեն դրանից մոտ 5000 ձայն կգնա:
Խնդիրն այն չէ, որ մեկը մի օր մի բաժակ ավել է խմել կամ հոծ գիծը հատել է, խնդիրը այն է, որ զրկվելուց հետո չեն կարողանում քննություն տալ ու հիմա իրենց նորից բաց են թողնում երթևեկության մեջ: