Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների հետեւից, նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով՝ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ «ավտարիտետները», օրինակ, պարբերաբար բռնում եւ բաց են թողնում «օրենքով գող» Զապին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է «գողականի» ստատուսը պահպանելու, դրան հարելու համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։
Մեզ պատմեցին, որ քրվարույթով անցնում է նաեւ մարտունեցի գողական, որին Մելքոնյանը եւս ազատ է արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը եւ փոխանցում․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք»։