📣 Վաղը ժամը 4-ին Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
🗣 «Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։
🪧 Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ», — նշեց Կարապետյանը։
⚖️ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները մասնակցելու են իրենց գործով օգոստոսի 7-ի դատական առաջին նիստին: 🗣 Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։