Blog

  • Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդի…

    Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝
    բոլոր նրանք՝ լինեն դիմադիր, ընդդիմադիր, անդիմադիր, ով ուզում է լինի, եթե հանրային դաշտում ասեն, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից դրվել է շրջանառության մեջ՝ ի պատասխան Արցախի հիմնահարցի, կամ տգետ է և թեմայի մասին որևէ գիտելիք չունի, կամ Ադրբեջանի փաստաբանն է մեր հանրային դաշտում։

    Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարը աչք ուներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա, դա երևում էր դեռ 2012-2013 թվականների Ալիևի ելույթների ուսումնասիրությունից, որտեղ նա հայտարարում էր. «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են»։ Արցախի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ալիևի ախորժակն ավելի մեծացավ, որոշեց աչք դնել արդեն ողջ Հայաստանի վրա, որովհետև իրենց քաղաքականության մեջ Արցախն ընդամենը խնդիրներից մեկն էր։ Սա իմանալու համար պետք էր ուղղակի ուսումնասիրել այդ պետության քաղաքականությունը, հայտարարությունների և գործողությունների դինամիկան, դուրս հանել օրինաչափությունը, և ամեն ինչ շատ պարզ կդառնար։ Մենք ունեցել ենք և ունենք շատ կանխատեսելի հակառակորդ։
    «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականին՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո։ Ընդ որում, դրա մասին նույն Ալիևը ուղիղ տեքստով հայտարարել է. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։
    Ի հիշեցում ասեմ, որ այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս էթնիկ զտման չէին ենթարկվել, իրենք ապրում էին իրենց հայրենիքում, ու չկար վերադարձի իրավունքի հարց, ուստի չի կարող դա լինել որևէ «հայելային» պատասխան։ Ավելին, իրավունքի դաշտում միջազգային դատարանները մերժել են Ադրբեջանի դիմումները, ուստի այդ թեման փակված է այդ տիրույթում։ Բայց քանի որ Ադրբեջանը ագահ է, տեսնում է ՀՀ իշխանությունների՝ իրենից լիարժեք կախվածության մեջ լինելը, ասում է՝ բայց ինչի՞ չէ որ, մեկ է՝ ոչ դեմն առնող կա, ոչ հակադարձող, փոխարենը իշխանության մեջ բազմաթիվ փաստաբաններ և հոգեբաններ ունի։

    Ինչևէ, կրկնեմ, այս թեման հստակ զավթողական ծրագիր է, այն կարելի է չեզոքացնել խելացի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքով։ Այն «արդարացնելը», անտեսելը լի է բազմաթիվ վտանգներով մեր պետության համար։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա ադրբեջանական խոսույթ է և չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։

  • Միջպետական հայցերից հրաժարումը կնշանակի հրաժարում արդարադատությունից․ փորձագետ«…

    🔵 Միջպետական հայցերից հրաժարումը կնշանակի հրաժարում արդարադատությունից․ փորձագետ
    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ միջպետական հայցերից հրաժարումը կարող է խաթարել խախտումների իրավական գնահատումը և երկարաժամկետ խաղաղության հիմքերը։
    Նրա խոսքով՝ նման գործերը կարևոր են ոչ միայն փոխհատուցման, այլ նաև փաստերի արձանագրման և միջազգային պատասխանատվության ապահովման համար։
    aravot.am | @aravot

  • Պեսկով․ ՌԴ-ն հույս ունի՝ Երևանը վերջնականապես կընտրի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիայի ուղ…

    Պեսկով․ ՌԴ-ն հույս ունի՝ Երևանը վերջնականապես կընտրի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիայի ուղին

    Չնայած վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակել է մի շարք հայկական ապրանքների ներկրումը, Պեսկովը պնդել է, թե Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ համագործակցության շարունակմամբ․
    «Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրողներից է, համագործակցության ոլորտները բազմաթիվ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»:
  • Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայան…

    ⚡️ Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
    https://www.armtimes.com/hy/article/338974
  • Ֆոն դեր Լայենը կայցելի Երևան՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացու…

    📌 Ֆոն դեր Լայենը կայցելի Երևան՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը․ Euronews
    https://armlur.am/1571122/

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հե…

    📌 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։
  • Կարո՞ղ է Ադրբեջանը վերահսկել կամ անջատել Հայաստանի ինտերնետը։ CivilNetCheck-ը ս…

    Կարո՞ղ է Ադրբեջանը վերահսկել կամ անջատել Հայաստանի ինտերնետը։ CivilNetCheck-ը ստուգել է «Տելեկոմ Արմենիա»–AzerTelecom համաձայնագրի շուրջ հիմնական պնդումները։
    👉 Մանրամասները
  • Мы на слово никому не будем доверять – Лавров.​Это заявление главы МИД РФ относи…

    Мы на слово никому не будем доверять – Лавров.
    ​Это заявление главы МИД РФ относится к переговорам с Западом по вопросу украинского конфликта, но его совершенно точно можно адресовать Пашиняну и его шайке, которые совершенно четко должны понять, что никто им на слово верить больше не будет. Теперь – только действия, а за правильные действия их обязательно накажет ЕС и турецко-азербайджанский тандем. Вот такая вот сегодня ситуация у Никола.

  • Премьер-министр Индии Нарендра Моди еще раз поздравил премьер-министра Пашиняна …

    🇦🇲📞🇮🇳Премьер-министр Индии Нарендра Моди еще раз поздравил премьер-министра Пашиняна с победой на парламентских выборах в Армении и пожелал ему успехов в дальнейшей деятельности.
    Никол Пашинян поблагодарил его за поздравления и, в свою очередь, поздравил Нарендру Моди с тем, что тот стал самым долго занимавшим пост премьер-министра в истории Индии, пожелав ему новых успехов на благо процветания и развития страны.
    Собеседники подчеркнули важность непрерывного развития дружественных отношений между Арменией и Индией и с удовлетворением отметили позитивную динамику двустороннего сотрудничества. Была подчеркнута необходимость интенсификации политического диалога, а также расширения сотрудничества в экономике, высоких технологиях, образовании, культуре и других областях, представляющих взаимный интерес.
    Премьер-министры затронули вопросы сотрудничества в двустороннем и многостороннем форматах, обсудили шаги, направленные на дальнейшее углубление отношений в ряде областей армяно-индийской повестки дня.
    Стороны также подчеркнули важность организации взаимных визитов на высоком уровне для дальнейшего укрепления сотрудничества между двумя странами и продвижения новых инициатив.

    Инфотека24

    🇦🇲📞🇮🇳 Премьер-министр Никол Пашинян и премьер-министр Индии Нарендра Моди провели телефонный разговор.