Անկեղծ կարծիք նախընտրական ցուցակների մասին
▪️ Ներկայացված ցուցակներից քաղաքական իմաստով «ամենամարտունակ» կազմն ունի Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը: Ներկայացված թիմն արդեն իսկ ունի անցած ճանապարհ, կոփված է, ժամանակի ընթացքում մնացել է ամուր ու հանդես է գալիս որպես թիմ, որում ամեն մեկն ունի իր տեղն ու դերը: Ուշագրավ ու ողջունելի է նաև սերնդափոխության հանգամանքը: Միակ ուժն է, որի վրա ընդհանրապես բացակայում է արտաքին որևէ դերակատարի ազդեցություն:
▪️ Ամենախոցելի և ռիսկային կազմը ներկայացրել է ընդդիմության փաստացի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը, իհարկե, ունի իր հավատարիմներին, բայց թիմի մնացած հատվածը ձևավորվել է խիստ իրավիճակային, ակնհայտ է միջնորդությունների գործոնը, կան արտաքին դերակատարներ (օրինակ Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան), որոնք ունեն ազդեցություն ցուցակում ընդգրկված շատ անձանց վրա: Քաղաքական մտքի առումով ցուցակը բավականին թույլ է ու եթե Կարապետյանին չհաջողվի գալ իշխանության, կա մեծ ռիսկ, որ թիմը կբաժանվի մի քանի մասի, կլինեն շատ դուրս եկողներ:
▪️ Գագիկ Ծառուկյանը որոշակի թարմություն է հաղորդել իր թիմին, քաղաքական առումով բավականին պատրաստված կազմ է հավաքվել, սակայն ձևավորված դաշինքը Անդրանիկ Թևանյանի հետ իրավիճակային է ու եթե ԲՀԿ-ն ԱԺ մտնի որպես ընդդիմություն, կա ռիսկ, որ այս թիմը ևս կարող է բաժանվել առնվազն 2 մասի:
Որպես ամփոփում` ընտրություններում գլխավոր դեր խաղալու են ոչ թե ցուցակները, այլ թիմերի առաջնորդների` Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հեղինակությունները: Եթե այս 3 ուժին հաջողվի մեծամասնություն հավաքել, համագործակցությունը կստացվի, չնայած արդեն իսկ տեսանելի է, որ վարչապետի միասնական թեկնածուի հարցում խնդիր է առաջանալու: Եթե այս ուժերը ԱԺ մտնեն որպես ընդդիմություն, ապա պատկերը ԱԺ ներկայիս ընդդիմության պատկերից շատ չի տարբերվելու:
@armgeopolitic