Blog

  • «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրու…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆ…

    Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները
    🇦🇲🇱🇻 Հայաստանն արդեն իսկ ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ է արտահանել Լատվիա։
    🇳🇱 Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հունիսի 7-ին հայտարարել էր, որ ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով նրանց Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։
    🇳🇱🇪🇺 Նախարարը նաև նշել էր, որ Նիդեռլանդներն աջակցում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

    «Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում Royal Flora Holland-ը այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ», — գրել էր նա։

    🇦🇲🇺🇦 Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ արդեն հասել է Ուկրաինա։
    🔺 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ։
    🔺 Առաջիկայում Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը, որտեղ ևս մոտավորապես նույնքան ծաղիկ կա։
    🔺 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։
    🔺 Նրա տեղեկություններով՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե ամբողջությամբ իրացվել է։
    🔺 Սոցցանցերում արդեն իսկ տարածվում են տեսանյութեր, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են ստացած հայկական ծաղիկներն ու հայտնում դրանց վաճառքի մեկնարկի մասին։

  • Փամբակ գետում շարունակվում են 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքները։…

    🟨 Փամբակ գետում շարունակվում են 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքները։
    Փրկարար ծառայություն
    🟨 Ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Փրկարար ծառայություն

  • Ֆինանսների նախարարը հայտարարել է 2025-ի բյուջեի «փայլուն արդյունքների» մասինՖինա…

    💰Ֆինանսների նախարարը հայտարարել է 2025-ի բյուջեի «փայլուն արդյունքների» մասին
    Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ քաղաքացիների վստահության քվեն հաստատել է կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։
    📍 Կառավարության պարտքը նվազել է 60.2%-ից մինչև 47.2%։
    📍 2025-ին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6%-ով՝ կազմելով 303 140 դրամ։
    📍 Աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.5 կետով։
    📍 Նախարարի խոսքով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է, իսկ 2025-ի բյուջեի կատարողականով գրանցվել են «նշանակալի առաջընթաց և որակական նոր արդյունքներ»։
    aravot.am | @aravot
  • За последние 15 дней уровень воды в озере Севан поднялся сразу на 11 сантиметров…

    За последние 15 дней уровень воды в озере Севан поднялся сразу на 11 сантиметров — такого резкого роста не наблюдалось с 1993 года.
    По словам замдиректора Центра гидрометеорологии и мониторинга Гагика Суреняа, такое значительное повышение уровня за короткий период связано с увеличением речного притока и обильными осадками.
    t.me/economyofarmenia

  • Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ը ռազմարդյունաբերական Thales ընկերության հետ հա…

    🇫🇷 Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ը ռազմարդյունաբերական Thales ընկերության հետ համատեղ կսկսի ռազմական տեխնիկայի արտադրությունը։
    Բացի այդ, Renault-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կմշակի անօդաչու թռչող սարքեր։
    @armgeopolitic

  • 6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայում…

    6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

    https://cdn4.telesco.pe/file/88084f9dd2.mp4?token=ujvPcrDh7cveYian7vMFxRCwYWk0MOzC5R4qvqrXCmRmOqbSqWBKiSWdHDFCkztV43-zt84tzno4sKlkkRTn77Jf1YXuiymdo3dLLY4nXNw9JPPH2wmqVN8mk9p1VWt4Vy1Ia1pbSkHojdiEi4_aETFmLOgKtCdY-SN3wOZYtsCFSoL2BDoSRTk8_Ls_bOb6nfLGm0HJ2CIByow6WXz5Mcgy_sUlJeVyLUvBKFILsVfzaC393wx9QLs5wLdjqtEPfDEXonwad7HAiJ4lVK3ZZdfJjzn9tWsDEuzrfFDuzQrN6qU9FEeOJzaFMn4NtgkDZwYEQPDLlQM83N4uZEiZFQ

  • «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրութ…

    «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
  • ԱԱԾ տվյալներով՝ ՌԴ-ից Հայաստան ժամանումները շեշտակի աճել են․ մայիսին՝ +20.3%, հ…

    📊 ԱԱԾ տվյալներով՝ ՌԴ-ից Հայաստան ժամանումները շեշտակի աճել են․ մայիսին՝ +20.3%, հունիսի առաջին շաբաթում՝ +38%։
    Ժամանումների գերակշիռ մասը եղել է «Զվարթնոց» օդանավակայանով։ ✈️
    ⚠️ Տվյալները ցույց չեն տալիս այցի նպատակը, ուստի աճը չի կարելի միանշանակ կապել ընտրությունների հետ։
  • Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրութ…

    Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
    Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն: