📌 «Խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի»․ Լևոն ՇիրինյանՔրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ այս ընտրությունները «դիտավորությամբ» վերածվել են նախագահականի, ինչը, նրա խոսքով, վտանգավոր է պետության համար։
Շիրինյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում առկա բևեռացումն ու «ձայների փոշիացման» թեզը խանգարում են իրական պառլամենտարիզմին։ Նա նաև ասել է, որ
«սրացումները միանշանակ Մոսկվան է անում և այստեղի գործակալական ցանցը»։
Անդրադառնալով արցախցիների թեմային՝ Շիրինյանը նշել է, որ
«ատելության խոսք արցախցիների հանդեպ չկա, բայց Ղարաբաղյան կլանի հանդեպ հստակ է»։
aravot.am | @aravot