📍Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ 15 կետանոց առաջարկներին Իրանը չի պատասխանել և պայմաններ չի ներկայացրել, իսկ հակառակը պնդող
լուրերը «ԶԼՄ-ների ենթադրություններն են»:
📍Միաժամանակ Արաղչին վերահաստատել է այդ նույն լուրերի բովանդակությունն առ այն, որ Իրանը ոչ թե հրադադարի է ձգտում, այլ տարածաշրջանի բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման: Նա պնդել է, որ Իրանին պետք է փոխհատուցում տրվի և երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի:
«
Փորձը ցույց է տվել, որ ոչ միայն մեկ կամ երկու երկրի, այլև ՄԱԿ ԱԽ երաշխիքները ևս բավարար չեն: Այս առումով մեր բարեկամները որոշ գաղափարներ են առաջ քաշել, որոնք մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե որ երաշխիքները կարող են արդյունավետ լինել, եթե մի օր պատերազմն ավարտվի Իրանի պայմաններով», — ասել է Արաղչին:
📍 Հորմուզի նեղուցի առնչությամբ նախարարը նշել է, որ նեղուցով երթևեկության և այլ հարցերը պետք է կարգավորվեն Իրանի ու Օմանի համատեղ մեխանիզմներով, քանի որ նեղուցը գտնվում է այդ երկու երկրի տարածքային ջրերում:
📍Նա նաև ընդգծել է, որ Իրանը նվազագույնը 6 ամիս դիմադրության է պատրաստ, և հավաստիացրել, որ ԱՄՆ հետ չեն բանակցում, այլ միայն ուղերձներ են փոխանակում:
@IRI2day