Հաջիև․ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «բարիդրացիական և լավ հարաբերություններ» ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակության այցը Հայաստան «պատմական իրադարձություն» էր
Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, թե Բաքուն ու Երևանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները, իր ձևակերպմամբ, չպետք է տարածաշրջանը վերադարձնեն «հնացած նարատիվների»։
⚡ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով «Բանաձևում հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի պնդումները որակվել են անհիմն, և միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին», — հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը: