❗ ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, հայտնում է «Հայաստան» դաշինքից նախկին պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
🔸 Նա ԱԱԾ-ի ներս մտնելու ժամանակ ուղիղ եթեր է արել՝ պահանջելով ցույց տալ քննչական գործողություններ կատարելու օրինականությունը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ իրավապահներից մեկը փորձել է հեռախոսը խլելով դադարեցնել տեսագրությունը, ինչը չի հաջողվել։
📌 Փաստաբանի ժամանելուց հետո սկսվել են քննչական գործողություններ, այդ ժամանակ ուղիղ եթերն ավարտվել է։ Նշենք, որ գրասենյակում է եղել նաեւ Անդրանիկ Թևանյանը։
🔸 ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․ 🗣 «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։…