Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր
——-
Օգոստոսի 23-ը առանձնահատուկ օր է ինձ համար՝ եռակի տոն՝ Եռատոն։
Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է՝ Հայաստանի ծննդյան վկայականի օրը։
Օգոստոսի 23-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է։
Օգոստոսի 23-ը որդուս՝ Նորայրի ծննդյան օրն է։
Այնպես է ստացվել, որ օգոստոսի 23-ը ինձանից՝ որպես հայր, որպես քաղաքական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի, խլել են, խլում են և ուզում են խլել։
Որդուս 15-ամյակը նշում եմ կալանավայրում։ Օգոստոսի 23-ը կիրակի է։ Թեև դատարանն ինձ արդեն թույլատրել է զանգեր անել, բայց, միևնույն է, չեմ կարող որդուս հենց իր ծննդյան օրը զանգել ու շնորհավորել, քանի որ կալանավայրում կիրակի օրերը զանգելու հնարավորություն չկա։ Մնում է հեռակա և գրավոր տարբերակով շնորհավորելը։
Գիտեմ, որ Նորայրս շատ ծանր է տանում կալանքս։ Այն տեղի ունեցավ տղայիս վերջին զանգի օրը, և ես չկարողացա մասնակցել ավարտական այդ միջոցառմանը, թեև խոստացել էի, որ, չնայած քարոզարշավային զբաղվածությանը, անպայման գալու եմ։
Մանրամասն՝ այստեղ