📣 Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյան
🗣 «Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվախահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։
🗳 Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին, Մելոյանն ասել է, որ սպասում են քվեների վերահաշվարկին․ «Մենք պետք է հասկանանք որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,- ասել է Մելոյանը։ |
civilnet.am|