Blog

  • Մայիսի 22-ից 23-ը շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գր…

    🔸 Մայիսի 22-ից 23-ը շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել։
    👮 Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Նիկոլի կառավարությունը հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծա…

    🚨 «Նիկոլի կառավարությունը հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել»․ Արտակ Զաքարյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը քննադատել է կառավարության նախաձեռնությունը՝ հայկական ապրանքները Թուրքիայով Եվրոպա արտահանելու վերաբերյալ՝ պնդելով, որ խնդիրը ոչ թե ճանապարհն է, այլ շուկաների և գնորդների բացակայությունը։
    Նրա խոսքով՝ իշխանությունները չեն կարողանում ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և զբաղված են գործող շուկաների ու անվտանգային համակարգերի քանդմամբ։
    aravot.am | @aravot
  • Որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակե…

    Որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը․ նախարար
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Փաստորեն էն նիկոլական պրոպագանդիստ դանիելիոաննիսյանը երբ ասում էր, թե 100 միլիոն…

    Փաստորեն էն նիկոլական պրոպագանդիստ դանիելիոաննիսյանը երբ ասում էր, թե 100 միլիոն դոլար փող են ծախսել, որ Ռուսաստանից ընտրողներ բերեն, ի նկատի ուներ ՔՊ ընտրողներ։))

  • Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրաՀայաստանի ընտրություններին միջամտու…

    Ալիևը փող է ծախսու՞մ Փաշինյանի ընտրարշավի վրա
    Հայաստանի ընտրություններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքույց, փաստացի դա անում են թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը։ Բայց դա թերևս այդքան էլ նորություն չէ մեր պետության և ընտրությունների պատմության մեջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրությունն են այս անգամ տարբեր։
    Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնահատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտությունը և իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ հանուն Փաշինյանի։ Վերջերս տեսա, որ իրենց առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ, և այդ ֆոնին շատ կարևորվում է Փաշինյանի մնալը իշխանության։ Որքան հասկացա՝ կարճ տեսահոլովակից, տվյալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։ Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն՝ նախատեսված են հենց դրսի լսարանի համար։
    Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական ինքնության դեմ․․․
    Վերջում ևս մեկ անգամ հիշիր՝ հարգելի ՀՀ քաղաքացի, հարգելի ընտրող, հիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրա որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապես դու, քո որոշումից է կախված՝ այս երկիրը հնարավորություն կստանա բարդ իրադրությունը հաղթահարելու, թե՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կգցենք փոսը․․․
    Եթե չենք ուզում Ալիևը որոշի, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության:
    Որոշողը մենք ենք։

  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի հ…

    Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
  • Министерство образования, науки, кулльтуры и спорта Армении ведет переговоры с …

    🎼 Министерство образования, науки, кулльтуры и спорта Армении ведет переговоры с “System of a Down” о сроках проведения концерта легендарной гуппы в Ереване.

    Что касается концерта SOAD: мы оба хотим организовать концерт SOAD в Армении, и да, мы обсуждали вариант проведения концерта в Ереване в июле этого года, о чем также говорил премьер-министр.
    ▫️Однако некоторые организационные и временные проблемы делают невозможным проведение концерта в июле. Но концерт остается в повестке дня, и мы согласуем даты его проведения с группой в ближайшее время, сообщила министр Жанна Андреасян.

  • Ըստ Փաշինյանի` Թուրքիայի շուկան բաց է ՀՀ-ի համար, դեպի Չինաստան ճանապարհ ենք ստա…

    Ըստ Փաշինյանի` Թուրքիայի շուկան բաց է ՀՀ-ի համար, դեպի Չինաստան ճանապարհ ենք ստացել
    📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վե…

    🇮🇷🇺🇸 Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣«Համաձայնագիրը մեծամասամբ բանակցվել է, որը ենթակա է վերջնական հաստատման Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից», – սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով նաև, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը։
    🔸 «Գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն», – նշել է Թրամփը։
    📌 Թեհրանը պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները: |azatutyun.am|