Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոստացել է, որ Իրանը կարգելափակի «Թրամփի կամուրջը», որը կկապի Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջոցով: Հաղորդում է Vesti.ru-ն:
Վելայաթին ասել է, որ Իրանը դա կանի Ռուսաստանի հետ կամ առանց դրա: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող Զանգեզուրի միջանցքով անցնող տրանսպորտային նախագծին, որը հայտնի է որպես «Թրամփի կամուրջ»: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքով՝ այս նախագիծը «դավադրական» է և ուղղված է Հայաստանը բաժանելուն: Վելայաթին նաև հավելել է, որ «Թրամփի կամուրջը» «բախվում է վճռական դիմադրության» հայ ժողովրդի կողմից։
Իրանցի խորհրդականը նաև Հարավային Կովկասի միջանցքի նախագիծն անվանել է «Թրամփի վարձկանների գերեզմանոց»: Նա ասել է, որ Իրանը կկանգնեցնի այն Ռուսաստանի հետ կամ առանց դրա։