📣 Կառավարությունն ընդունեց թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշման նախագիծը։
📌 Ըստ նախագծի՝ ապրիլի 1-ից ավելի քան 623 հազար անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 10 000 դրամ և ավելի, մնացած շուրջ 40 հազար անձի համար կենսաթոշակը կբարձրացվի 8 500 դրամով։
🔸 Այս փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կբարձրանա՝ 48 993 դրամից դառնալով 59 181 դրամ։ Զինվորական կենսաթոշակի դեպքում միջին չափը 96 321 դրամից կդառնա 104 852 դրամ։
📣 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրկաշառք» որակելը սխալ է: 🗣 «Սխալ մեկնաբանություն է, էն պարզ պատճառով, որովհետև պատճառը մեկն է՝ տնտեսական աճը շատ բարձր է, եթե լինի եկող տարի էլ էլի բարձր, էլի ենք ավելացնելու», — ասել…