🐣Այսօր Սուրբ Հարության տոնն է՝ Զատիկը: Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
🇺🇸🇺🇦 Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելեն Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գլխավոր օգնական Կիրիլո Բուդանովը։ 📌 «Քուշներ, Ուիթքոֆ, Լինդսի Գրեհեմ, հենց նրանք են, ում սպասվում է տեսնել։ Ուրիշ ով կլինի՝ կտեսնենք»,- ասել է Բուդանովը։ |azatutyun.am|
◾️Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ 🗣«Վախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ,Սուրբ Հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,- գրել է նա։
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատկի պատարագի է մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. պատարագը մատուցում է Վեհափառին դավաճանած, տիրադավ անվանումը ստացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։