Քարոզչական նյութեր կրող ընտրողները հանձաժողովի հսկողությունից դուրս ենԱրմավիրի մարզի Ամբերդ գյուղի թիվ 14/33 ընտրատեղամաս ընտրողը եկել է քվեարկության իր երկու երեխայի հետ՝ նրանց հագուստին ամրացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության ժամանակ օգտագործվող կրծքանշան քարտեզը։
«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այդ մասին գրառում են կատարել մատյանում։❗️Սա միակ դեպքը չէ։ Ընտրողների մի մասը ընտրատեղամաս է այցելում քարոզչության ժամանակ օգտագործվող կրծքանշան-քարտեզով։ Այդ տեսքով տեղամաս է գնացել նաև Արտաշատ համայնքի
ղեկավարը, Արտաքին գործերի նախարարի
օգնականը և այլք։ Այդ կրծքանշանն ակնհայտորեն նույնացվում է ՔՊ-ի հետ։
📌 Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանին։ Նրա փոխանցմամբ՝ բոլոր այն անձինք, ովքեր իրավունք ունեն մասնակցելու հանձնաժողովների նիստերին՝ վստահված անձ, հանձնաժողովի անդամ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու, չպետք է կրեն քարոզչական նյութեր։
Նման դեպքերում պետք է դուրս հրավիրվեն կամ հեռացնեն այդ նյութերը։
Քարոզչական նյութեր կրող ընտրողները հանձաժողովի հսկողությունից դուրս են
Ստացվում է, որ քաղաքացիները կարող են տեղամասում քարոզչություն իրականացնել, և հանձնաժողովը որևէ լծակ չունի։