Blog

  • Զուրաբյան․ «Գնում ենք վճռական պայքարի»ՀԱԿ համագումարում վարչապետի թեկնածու Լևոն…

    🗳️ Զուրաբյան․ «Գնում ենք վճռական պայքարի»
    ՀԱԿ համագումարում վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրություններին գնում են «վճռական ճակատամարտի»՝ հիշեցնելով 1988-ի կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»։
    📍 Նրա խոսքով՝ կազմվել է մրցունակ ցուցակ՝ համադրելով 1988-ի շարժման վետերաններին ու նոր սերնդին։ Ցուցակում ընդգրկվել է նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, ինչը, ըստ Զուրաբյանի, ընդգծում է շարժման շարունակականությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած փուլերից մինչև այսօր։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության մ…

    🟨 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:
    ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան

  • Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ, և Ռուսաստանը ոչ մ…

    🔹Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ, և Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում, հայտարարել է Լավրովը

    📌Նա նշել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Ստամբուլում բանակցությունների վերսկսման հնարավորությանը։
  • Իրանում ԱՄՆ գործողության նպատակներից մեկը Հորմուզի նեղուցով հոսող նավթի վրա վերա…

    🔹Իրանում ԱՄՆ գործողության նպատակներից մեկը Հորմուզի նեղուցով հոսող նավթի վրա վերահսկողություն հաստատելն էր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ընթացքում

    📌«Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ մի շարք երկկողմ հարցերի և պատժամիջոցների վերաբերյալ, և անհրաժեշտ է քննարկում այն ​​մասին, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան»,-նշել է նա։
  • Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկություն…

    Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
    Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով

  • Փաշինյանը Ալիեւի խամաճիկ կուսակալն է. Լեւոն Զուրաբյան…

    Փաշինյանը Ալիեւի խամաճիկ կուսակալն է. Լեւոն Զուրաբյան

  • Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շ…

    ☀️ Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։
    Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
    Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    🌡️ Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
  • Дефицит торговли товарами в Армении расширится до 10,7% от ВВП в 2026-2027 гг – …

    Дефицит торговли товарами в Армении расширится до 10,7% от ВВП в 2026-2027 гг – АБР
    Такие развития ожидаются на фоне сбоев на экспортных рынках и в цепочках поставок, говорится в докладе АБР Asian Development Outlook (April 2026).
    Прогнозируется:
    ▶️ экспорт товаров вырастет на 11,0% в 2026 году и 17,9% в 2027 году, чему будет способствовать увеличение экспорта цветных металлов, промышленных товаров и переработанных продуктов питания.
    ◀️ импорт товаров увеличится на 15,9% в 2026 году и 15,7% в 2027 году, поскольку сохранится импорт капитальных товаров для крупных государственных и частных инвестиционных проектов.
    Подробнее 👉 по ссылке
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»«Լուսավոր Հայաստան» կուսակցո…

    🗳️ Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես վարչապետի պայքար, այլ որպես պատգամավորների ընտրություն։
    🗣️ «Մարդիկ կան, որ ուզում են իրենց անվան դիմաց գրված լինի վարչապետի թեկնածու․ մենք նման կրքեր չունենք»։
    📍 Կուսակցությունը նաև առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևորական, օրինակ՝ Միքայել Աջապահյանը, և խոստանում է քարոզարշավ անցկացնել ոչ ավանդական մեթոդներով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot