Սուրենյանց. ԿԸՀ-ն միտումնավոր չի հայտարարել երկու տեղամասերում վերաքվեարկության մասին
«Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու, Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ արդյունքները չեղյալ հայտարարելուն զուգահեռ՝ ԿԸՀ-ն պետք է նաև որոշում կայացներ վերաքվեարկություն անցկացնելու մասին: Սուրենյանցը դիտավորություն է տեսնում, որ այդ մասին չի հայտարարվել հենց երեկ, և լուրջ մտավախություն ունի, որ դա չի արվելու նաև կիրակի օրը:
ԿԸՀ-ի դիմաց ընդդիմության ծրագրած ակցիան դեռ չի մեկնարկել: Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան:
«Բարգավաճ Հայաստանը» այս որոշումը «ուղիղ հարված» է համարում իրեն, որի նպատակն է «թույլ չտալ կուսակցությանը անցնել խորհրդարան»: Մանրամասները՝ 👇 մեր թարմացվող ԼԱՅՎԲԼՈԳՈՒՄ