Հայաստան կգա Կանադայի վարչապետը
Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ-եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին, հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։