Դեպի «Դալաս — Ֆորտ Ուորթ» օդանավակայանի ճանապարհին «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ, բախտ ունեցավ ականատես լինել մի բացառիկ ու կոլորիտային միջոցառման։
Կարճատև կանգառը «Fort Worth Stockyards» պատմական թաղամասում վերածվեց ճամփորդության դեպի հին Ֆորտ Ուորթ, որտեղ «արևմուտքն է սկսվում»։ Այս վայրը 19-րդ դարի վերջի Ամերիկայի տնտեսական «սիրտն» էր։
Մենք հնարավորություն ունեցանք տեսնելու հայտնի «Cattle Drive»-ը (անասնաքշուքը), որը ժամանակին Տեխասի գլխավոր լոգիստիկ զարկերակն էր։ Կովբոյները հազարավոր գլուխ անասուններ էին քշում դեպի այս հանգույցը՝ «Livestock Exchange», որտեղ ձևավորվում էր շուկան ու իրականացվում վաճառքը։
Այսօր այս պատմական կովբոյական թաղամասն իրենից ներկայացնում է կենդանի թանգարան։
Պատահական բախտը մեզ թույլ տվեց սեփական աչքերով տեսնել կենդանի մնացած ավանդույթները, գեղեցիկ ճարտարապետությունն ու զգալ այն ոգին, որով ժամանակին ապրել է այս տարածաշրջանը:
https://cdn4.telesco.pe/file/5092e3b3fc.mp4?token=iojeeFrcRX14a52n9OTzJEac7tHpJv_0laSmke9xJBVrLLJxeEm4I3hxXdkttFgUVSJzC4aq-1wdXYYvCGJYcvtyQaoPovMLNNrrcaOt98CKhcea25jpkDpPRdvHjlLa-HdMXg7AxzgG4Y-gMYczrsDtpTrp5PndPxTFWsQFn_usfFfF6gDfNVGfIOi42558JGc2gp2vzl5rxbJV8-2To92LTlh6SlkA4zkFvHFQVT0612aHh0A8qU9hIgQUN1CQ2CtCKxAMLaPtgvtrSYBOX-FdSGBGtZvTcj_msfEA72vlBlzyclTGb4QwqOUT0SUNy4il6ZA0l0Xyebfcm-ZwqYEC4Q_rG9nHm3kH_uHDi9bJf5V_d9rJ8HKgYCMQxWWjMg7lLUK5UOzo9Kl_W7sibX-zbuUsHqzhdsvpoG76DnGJj9AVqObiMpSwJzVHtZw7RENet26-YhJOF0pgu9HUWwF7NZxm7MwI9nL_240XE8JEfPotRFWpjt0ZwcBVIM48r4mjAv8YchXi3f_JmWAPYJJZWQdAcLAjulfIXicCBNjXM9O4N5mhYBctydrpD1j4tLMVHj2igBRVlmw8enJ9exVJZpdO4Yk6S4_mh6eEXYtlD12X2lds1gbemw-qMBCXqg5LY06LXAxRXaOvDrE8Z9Q10amRJFvc9WF6CRg7R-U