📌 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են:
Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապես հաջորդող ուժային արշավները փաստում են մեկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմությանը մեկուսացնելու դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն։
Սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանությունը փորձում է նաև խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ