👊 «Այ, ստախոս, ես քո տանը տեղը գիտե՞մ»․ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը շարունակվում է
Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանը հայտնել է, որ հետ է վերցրել ՔՊ-ականների դեմ իր բողոքը՝ Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Նրա պնդմամբ՝ միջադեպի մասնակից Սիփանի հայրն ու հորեղբայրը եկել են իր տուն, ներողություն խնդրել և հորդորել հաշտվել։ Հարությունյանը նշել է, որ որպես մեծահոգի հարևան՝ ընդառաջել է նրանց խնդրանքին։
Մինչդեռ Սիփանի հայրը՝ Արտակ Գրիգորյանը, կտրուկ հերքել է այս տեղեկությունը և Հարությունյանին անվանել շարքային ստախոս։ Նա հայտարարել է, որ որևէ մեկը ներողություն չի խնդրել, քանի որ միջադեպը հենց Հարությունյանի անվայելուչ պահվածքի պատճառով է սկսվել։ Գրիգորյանի խոսքով՝ հակառակ կողմն է միջնորդներով խնդրել կարգավորել հարցը, իսկ գործով արդեն նախաձեռնված է քրեական վարույթ։
🔗 aravot.am | @aravot_