«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը։ Առաջին մրցանակը ստացավ «Դոֆամին» բենդը, երկրորդը՝ «Նուշ» բենդը, իսկ երրորդը՝ «Ֆոլկաստիկ» բենդը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթողներին մրցանակները հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Վարչաֆեստ»-ի ժյուրիի անդամ, ստեղծագործական կազմի ղեկավար Վահագն Հայրապետյանը։
Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Վարչաֆեստ»-ը հետաքրքիր ձևաչափով միջոցառում էր և ընդգծեց այն ամենամյա դարձնելու հնարավորությունը։
«Ես կարծում եմ՝ հիմա մենք պետք է որոշենք՝ մյուս տարի էլ ենք սա նույն ձևաչափով անելու, թե ոչ։ Գաղափար կա, որ այս միջոցառումն ամենամյա լինի, և երեկ տեսանք նաև միջավայրը, ու մտադրություն կա այն ավելի ընդարձակ մշակութային միջոցառում դարձնելու։
Ես ուզում եմ ծափերով ողջունել բոլոր մասնակից խմբերին։ Ես գործնականում ամբողջ միջոցառման ընթացքում ներկա էի և մեծ հետաքրքրությամբ հետևում էի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր ժյուրիի անդամներին, որոնք կատարել են իրենց աշխատանքը։
Ի դեպ, կա նաև այսպիսի գաղափար՝ տարեվերջին «Վարչաֆեստ»-ի լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպել։ Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի այսօրվա միջոցառումը նաև շարունակություն և զարգացում ստանա»,- ասաց վարչապետը։
Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին և միջոցառման կազմակերպմանն աջակցած գործընկերներին։