Թրամփը հայտարարել է, թե Իրանից էներգետիկ «նվեր» է ստացել
«Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, և նրանք դա տվեցին մեզ … Դա ինձ համար մեկ բան էր նշանակում. մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախաագահը՝ նշելով միայն, որ «նվերը» կապված է Հորմուզի նեղուցի հետ։
Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դա հերքում է։
Թրամփը նշել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: