Սուրեն Պապիկյանն ասում է. «Արձագանքում եմ կալուգացի օլիգարխին «իմ դղյակից»՝ Լոռի Բերդից»: Ու ցույց է տալիս իր պապական տունը` երկհարկանի, նոր ու գեղեցիկ դարպասներով, ներսում էլ, հավանաբար, ոչ շատ խեղճ ու կրակ «ռեմոնտով»:
Պապիկյան, իսկ կարո՞ղ ա մի այսպիսի ելույթ էլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի կառուցած «Բյուրեղ» թաղամասի քո` դղյակի գին արժեցող «համեստ» բնակարանից ունենաս, էն բնակարանից, որը մոտ 100 քմ մակերես ունի, եթե չեմ սխալվում, և որը դու ձեռք ես բերել «բացառապես քո չոր աշխատավարձով», ոչ մի նախկինական օլիգարխ այդ տունը քեզ չի նվիրել կամ չափազանց լավ պայմաններով ու էժան գնով հատկացրել, բացառապես, կրկնում եմ, քո չոր աշխատավարձով ես մի կերպ ծերը ծերին հասցնելուց, վարկով ու պարտքով ձեռք բերել:
Երևի էդ տան փողերը փակվելու համար անգամ քո օրվա հացի վրա ես խնայում, դրա համար էլ տենց նիհարել ես, վրեդ հալ չի մնացել: Էլի ՀՀԿ-ական օլիգարխ Ֆլեշի Բարսեղի հիմնադրամի միջոցներով համալսարանում ուսանելու տարիներին ավելի կերած-խմած տեսք ունեիր, քան հիմա ես` Նիկոլի թվին:😀
«Մենք այդ հարցերին լուծում տալու ենք և ձեզ հետ միասին չարի վերջը տալու ենք»․ Սամվել Կարապետյան