⚖️ Փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
📌 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
[Հակակոռուպցիոն կոմիտե]
⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է Դանիել Իոաննիսյանը։ 🗣 «Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ…