ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակում է լայնածավալ միջոցառումները՝ Հայաստանի օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։
Նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ փաթեթում առկա են «iPhone» մակնշմամբ 30 բջջային հեռախոս և 14 մլն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ։
Դրանից հետո աշխատակցին չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքը, իսկ դեպքի մասին տեղեկացվել են ՊԵԿ-ի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուները։
ՊԵԿ-ի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության Ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում աշխատակցի փաթեթում հայտնաբերվել են «iPhone» մակնշմամբ բջջային հեռախոսներ և միլիոնավոր կանխիկ դրամական միջոցներ։