🔹Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն, որը հղում չի պարունակում Անկախության հռչակագրին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
📌«Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ»,- նշել է նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք հանվե՞լ է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը: