Blog

  • Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը Հայաստանը պաշտոնա…

    Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը
    Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։
    Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։
    Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։
    Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։
    Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն դոլար։
    «Արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է ռազմավարական ենթակառուցվածք։ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլ նաև մասնակցի դրանց ձևավորմանը։ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜-ը ստեղծվել է հենց այս նպատակով՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ դնելով Հայաստանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասաց 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։
    Գերժամանակակից ենթակառուցվածքը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց 𝗔𝗜 նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։
    Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի, նախագծի հիմքում դրված է նաև էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։
    Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով։
    Շնորհիվ Գագարինի բարձր լեռնային կլիմայի և օդային հոսքերի ինժեներական լուծումների՝ համակարգը տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործում է բնական սառեցման մեխանիզմներ՝ բացառելով քիմիական սառեցման նյութերի կիրառումը։
    Ընկերությունը տիրապետում է նաև սեփական արևային կայաններին՝ ապահովելով օգտագործվող մաքուր էներգիայի ամբողջական վերահսկողություն և երկարաժամկետ կայունություն։
  • Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականա…

    🟨 Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվել է 8 անձ։

    Հակակոռուպցիոն կոմիտե/ ©️Radar Armenia
    ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել։

  • «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալ…

    🔹«Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ, ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից

    📌«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնել են կոմիտեից։
  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Թրամփը փոփոխություններ է պահանջել նոր համ…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին, իսկ Թրամփը փոփոխություններ է պահանջել նոր համաձայնագրում
    https://armlur.am/1564989/

  • Эксперт: «Пашинян считает всех за дураков»Премьер-министр Армении использовал ср…

    Эксперт: «Пашинян считает всех за дураков»
    Премьер-министр Армении использовал средства ЕАЭС для проведения антироссийской политики.
    Сейчас на Ереван накладываются торговые ограничения. Об этом в эфире радиостанции «Говорит Москва» рассказал общественный деятель движения «Азатагрум», автор одноимённого Telegram-канала, член Совета АНО «Евразия» Микаэл Бадалян

    Никол Пашинян считает всех за дураков, в том числе и лично Владимира Владимировича Путина. Да и армянский народ. Потому что долгое время та антироссия, которую строит Пашинян, она строилась за счёт тех преференций, которые Армения получает от участия в Евразийском экономическом союзе. Совсем недавно открытым текстом было всеми сказано, в том числе и президентом России, о том, что если вы хотите идти в Европу, то идите. Но вы это должны сделать за свой счёт, а не за счёт ЕАЭС. Пашинян же при этом талдычит, что мы собираемся выстраивать отношения, выходить из ЕАЭС не намерены. Надо подчеркнуть, что пока он собирается развивать отношения, из Армении в Россию запретили импорт рыбы, фруктов, овощей, клубники, цветов. Сейчас на самом высшем уровне обсуждается денонсация договора по газу, который Армения получает на льготных условиях. 

    https://govoritmoskva.ru/news/494282/

  • Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել և հասնել ՀՀ-ի ո…

    🔹Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել և հասնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության: Իմ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին, ասված է Դոնալդ Թրամփի՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին ուղղված ուղերձում
  • Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կենդանաբանական այգում կազմակեր…

    🟨 Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կենդանաբանական այգում կազմակերպվել էր գունեղ տոնախմբություն:
    ▫️Անցկացվեց շոու-ծրագիր՝ մուլտհերոսների և խաղավարների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան նաև կերակրելու այգու կենդանիներին։
    Երևանի քաղաքապետարան

  • Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք…

    Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք ներմուծել Ռուսաստան
    Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։
    ««Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են ձկների վերամշակման ձեռնարկությունները Հայաստանում, ինչպես նաև այցելել են իշխան ձկան բուծման և պահման ֆերմաներ։ Ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից»,-ասված է հայտարարության մեջ։  
    Տարածված հայտարարության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում։ Բացառություն են կազմում հայկական երկու  ընկերություններ, որոնք անցել են ստուգումը։
    «Ռուսաստան թույլատրվելու է ներմուծել միայն երկու ընկերությունների  ձկնամթերքը, որոնք անցել են ստուգումը»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունների ձկնամթերքն էլ ենթակա է  անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի։
    Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակվել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։
  • Никакой перспективы вступления Армении в Евросоюз как минимум на десятилетия не…

    ⚡️ Никакой перспективы вступления Армении в Евросоюз как минимум на десятилетия нет — Искандарян
    “Тут не о чем говорить, этого выбора не существует. И даже когда вице-премьер Российской Федерации (Алексей Оверчук — ред.) говорит, что Армении «придется выбирать», он не может не понимать, что этого выбора нет. Существуют Копенгагенские критерии, существуют страны-кандидаты, существует конфигурация того, каким образом вступают, а очень часто не вступают в Евросоюз”, — заявил директор Института Кавказа, политолог Александр Искандарян в интервью “Коммерсанту”.
    Он также считает, что вряд ли можно серьезно относиться к словам о том, что Армении придется уйти из ЕАЭС, то есть разрывать экономические связи с Россией или платить $600 за газ.
    @newsarmenia