Ադրբեջանում մեկնարկել է «Անխախտ գործընկերություն-2025» Ադրբեջան-ԱՄԷ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները և ԱՄԷ-ի հատուկ օպերացիաների նախագահական գվարդիայի հրամանատարությունը:
Զորավարժությունների մասնակիցներն իրական մարտական պայմաններում պիտի ցույց տան փոխադարձ կոորդինացիայի և սցենարների կառավարման իրենց հմտությունները:
«Անխախտ գործընկերություն-2025»-ին կիրառվելու են զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, իսկ զորավարժություններին մասնակից հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարելու են կրակային պատրաստության, դեսանտավորման, դիպուկահար հրաձգության խնդիրներ, ինչպես նաև՝ հակառակորդի օբյեկտները ոչնչացնելու, բնակավայրերը հակառակորդից մաքրելու առաջադրանքներ: