«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Սա քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ 2023 թվականից ի վեր անձամբ ևս մշտական կապի մեջ է եղել Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել պատասխաններ:
«2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար»,- նշեց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հավելեց՝ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում: