Цирк должен гастролировать. Чтобы полностью обесценить суть выборов уполномоченный представитель партии «Против всех» явился в костюме Человека — паука и притащил за собой весь зверинец Марвела, очевидно, чтобы убедить граждан в том, что выборы — клоунада. И чем они отличаются от меймунов Мишика, призывающих бойкотировать выборы? В любом обществе есть фрики. Просто в Армении их стало слишком много
📣 ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ 🔻 Մասնավորապես՝ 📌 Մայիսի 3-ին՝
ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝ Լեոից-Ձորափ հատվածը Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն. Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում, Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
📌 Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու. Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը: Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
📌 Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու. Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը Բաղրամյան փողոցը: Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
📽«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ հարցարույցի հիմնական թեզերը. ❗❗Ղարաբաղյան շարժումը նկատակ ուներ պահպանել հսկայական հայկական գենաֆոնդը եւ հոգեւոր-մշակութային ժառանգությունը: ❗❗Ղարաբաղյան շարժումն ավարտվել էր 1994 թվականին եւ վերսկսվել էր 2018 թվականին, երբ Փաշինյանը փաստացի հրաժարվել էր բանակցություններից: ❗❗Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանում էլ չի իրականացվի էթնիկ զտում: ❗❗Եթե մենք «սակրալ», զգայուն թեմաներ չքննարկենք, ապա կդառնանք անասնաֆերմա:
📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։ 🔶 Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]