⚽️🌍 Մունդիալ-2026
🏴 Անգլիան խմբային փուլի վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց 🇵🇦 Պանամային։ Գոլերի հեղինակ դարձան Ջուդ Բելինգեմն ու Հարի Քեյնը։ Անգլիան 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը L խմբում, իսկ Պանաման ավարտեց ելույթները վերջին տեղում։
🇭🇷 Խորվաթիան 2:1 հաշվով հաղթեց 🇬🇭 Գանային և 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում։ Գոլերով աչքի ընկան Պետեր Սուչիչն ու Նիկոլա Վլաշիչը, իսկ Գանայի միակ գոլը խփեց Դերիկ Լուկասենը։ Չնայած պարտությանը՝ Գանան նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։
🇨🇴 Կոլումբիան և 🇵🇹 Պորտուգալիան ավարտեցին հանդիպումը 0:0 հաշվով։ Երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի գրանցած Կոլումբիան զբաղեցրեց առաջին տեղը K խմբում, իսկ Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ տեղից։
🇨🇩 Կոնգոյի ԴՀ-ն 3:1 հաշվով հաղթեց 🇺🇿 Ուզբեկստանին և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։ Աշխարհի առաջնության հիմնական փուլում առաջին անգամ հանդես եկող Ուզբեկստանը մրցաշարն ավարտեց առանց հաղթանակի։
🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան խմբային փուլն ավարտեց երեք հաղթանակով՝ 3:1 հաշվով առավելության հասնելով 🇯🇴 Հորդանանի նկատմամբ։ Գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը և Լիոնել Մեսին, իսկ Հորդանանի միակ գոլը հեղինակեց Մուսա Ալթամարին։
🇩🇿 Ալժիրն ու 🇦🇹 Ավստրիան գոլառատ խաղում գրանցեցին 3:3 հաշիվը։ Խմբային փուլի ավարտին Ավստրիան զբաղեցրեց երկրորդ, Ալժիրը՝ երրորդ տեղը, և երկու հավաքականներն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ։