«Դատապարտում եմ այդ դեպքը, անկախ նրանից՝ վերաբերում է վարչապետին թե այլ քաղաքական ուժին». հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը:
Լրագրողների հարցին՝ «վարչապետի պահվածքն եք դատապարտո՞ւմ», Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Բնականաբար, և շատ կարևորում եմ, որ դրանից հետո ներողությամբ հանդես եկավ, ոչ թե այլ քաղաքական ուժերի, առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեցին»:
https://cdn4.telesco.pe/file/1eec83ffaa.mp4?token=miNrRx5Vj7bvtGtecZ16_BmdP8Vsc0s82QIzgwUbVTOGSFaYZb4zAA2VXMQI1VAcJ2Iw_O8gv0XhlWTlTYJynd3dplujU7Gqokv5I17aT-5jUZd946-5A7pZKF_CpXmoRAWmSZq3sllDxed39v4Y1xLAxrerD_dgmT8SdlCL6Ft3Se67FL2i_Zzmi-DTzInDuRDlVN0uiHgjqftXbAAVhu9JqIGFdMFLF3Mk4oBOO0qT9mhp2tho77F7Ea67pvpbaVmXEv0ap8sYDP0_NzkHEgo1MIka2Odfs4Siqfbxl1MHZuELQsJNRxVUjcTI4LeJDH1gT1cCWG1blG_5NU_skQ