Հիշո՞ւմ եք` ինչպես «հպարտ» Մոլդովան հրաժարվեց ռուսական գազից, գիտեք` ի՞նչ եղավ` ռուսական գազը սկսեցին գնել հարևան երկրները և 2 անգամ ավելի թանկ վերավաճառել մոլդովացիներին։ Ասում է «Աբովյան Time»–ի մեկնաբան Արման Աբովյանը` հավելելով, որ նույն սցենարը կարող է կրկնվել նաև Հայաստանի պարագայում։
Նրա խոսքով՝ ադրբեջանական գազի պաշարները մինչև 2031 թվականն արդեն իսկ վաճառված են Եվրոպային, ուստի լավագույն դեպքում մեզ սպասվում է մոլդովական փորձը, երբ ստիպված կլինենք նույն ռուսական վառելիքը ձեռք բերել ադրբեջանական միջնորդությամբ՝ հարստացնելով Բաքվին և վճարելով կրկնակի թանկ։

«Կամ երբ մեզ գեղեցիկ հեքիաթներ են պատմում, թե Թուրքիան սահմանը կբացի, իրենց կվաճառենք գյուղմթերքը։
Թուրքիան աշխարհի խոշորագույն գյուղմթերք արտադրող պետություններից է, դուք նրան ի՞նչ եք վաճառելու։ Հակառակը՝ Թուրքիան մի վայրկյանում կփորձի առավելագույնս իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի գյուղմթերքի շուկան»։
Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
@ArmeniaSputnik