Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հերքել է որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող պնդումները, թե Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը համադրելի չէ հայկական բանակի սպառազինության հետ։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պնդումներին, թե իբր նոր գնված զինատեսակները Հայաստանի զինված ուժերի ընդհանուր սպառազինության հետ համադրման խնդիր ունեն, Ասրյանն ասել է, որ նոր զինատեսակ գնելիս՝ հաշվի են առնվում դրա բոլոր պարամետրերը և Զինված ուժերի սպառազինությանն ու տեխնիկային դրա համադրելիությունը։
«Մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները՝ այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանն ու տեխնիկային, մենք ունա՞կ ենք սովորելու, մեր զորքն ունակ կլինի՞ կիրառելու, ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- ասել է Ասրյանը։