ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման հարցով Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Երեւնում հանդիպեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման գործընթաց: Սա միանշանակ դրական է եւ ԵՄ ներկայացուգիչների հետ հանդիպումներում, որքան էլ քննադատաբար ես չգնահատեմ ՀՀ իշխանությունների գործունեությունը, ԵՄ մուտքի մշտապես մնում հարաբերությունների զարգացման կարեւոր նախապայմսնն ու խնդրանքս, քանի որ ես համոզված եմ՝ որքան շատ ՀՀ քաղաքացիները այցելեն եւ ծանոթանան Եվրուային, այնքան շատ նրանք կցանկանան ու կքվեարկեն ԵՄ անդամակցելու մեր գաղափարին։ Սակայն վիզաների ազատականացումը ԵՄ անդամակցության երսշխիք չէ եւ անգամ չի պատկանում Կոպենհագենյան չափանիշների թվին, որոնք հանդիսանում են անհրաժեշտ նաաապայմաններ ԵՄ անդամակցության համար։ Դրանք են՝ Ա. ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ապահովման գործող կառույցները, Բ. ազատ շուկայական տնտեսության առկայությունը, որն ունակ է պահպանել երկրի ֆինանսական կայունությունը, Գ. ԵՄ անդամությունից բխող պարտականությունների կատարումը քսղաքական, գաղափարական, տնտեսական ոլորտներում։ Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ ներկայըս իշխանությունը գործնականում հեռու է սույն չափանիշներից եւ ԵՄ անդամակցությունը չի էլ համարում իր առաջնահերթություն։ Դեպի Եվրոպա գնալու համար Հայաստանին պետք է այլ իշխանություն։
Blog
-
Системно совершаемая ошибка основанная не незнании особенностей и тонкостей отпр…
🇷🇺 Шойгу: Зангезурский коридор и маршрут «Север — Юг» не являются конкурентами
Сергей Шойгу заявил, что транспортные маршруты Зангезурский коридор и коридор «Север — Юг» дополняют друг друга и важны для региональной логистики.
По его словам, оба направления… -
Էս տգետները երևի չեն էլ հասկանում “կարգավիճակ” բառը ինչ ա նշանակում։ ))https://t…
ԱՆԻՖ-ի գործով Ավինյանն ունի՞ կարգավիճակ, թե՞ չունի