Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համարՆախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդ տեղադրելու համար ավելի քան
320 հազար ԱՄՆ դոլար են ծախսել։ Այս գումարը ներառում է 12 ուժերի կամ նրանց առաջնորդների պաշտոնական էջերից միացված գովազդային հրապարակումների համար ծախսված միջոցները։
📌 Թե՛ պաշտոնական
քարոզարշավից առաջ, թե՛ դրա ընթացքում գովազդի համար ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» է վճարել։ Դաշինքի պաշտոնական ֆեյսբուքյան էջի 96 գովազդի համար ավելի քան 140 հազար դոլար է ծախսվել։ Այս գովազդների մի մասը տարածվել է նաև Instagram-ում։ 2632 դոլար էլ վճարվել է «Ուժեղ Հայաստանի» երիտասարդական կառույցի էջով երկու գովազդ տարածելու համար։
Ծախսերի ծավալով երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որի պաշտոոնական էջով տարածված 45 գովազդի համար Meta-ին վճարվել է 20 հազար դոլար։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի անձնական էջով էլ 99 գովազդ է տարածվել, ծախսվել է շուրջ 53 հազար դոլար։ Ստացվում է՝ 144 գովազդն արժեցել է 73 հազար դոլար։ Նկատենք, որ «Հայաստան» դաշինքը «Ուժեղ Հայաստանից» 46 գովազդ ավելի շատ է տեղադրել՝ վճարելով մոտ 2 անգամ ավելի քիչ։ Սա պայմանավորված է գովազդի տարածման տևողությամբ, ակնկալվող լսարանով ու դիտումներով։
💰 Meta-ում գովազդներ տեղադրած 12 ուժերի շարքում ամենաշատ գովազդները տեղադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 170 գովազդ։ Դրանցից 168-ի տարածման համար ծախսվել է 37․7 հազար դոլար, իսկ երկու գովազդ, որոնց համար վճարվել է 412 դոլար, կուսակցությունը տեղադրել է՝ առանց նշելու, թե ով է դրա համար վճարել։ Meta-ն այս գովազդները հեռացրել է իր հարթակներից՝
կանոններին չհետևելու պատճառով։
🔗 Ավելին՝
ԱՅՍՏԵՂ
Հայաստանից՝ Meta-ին․ ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար
Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 8-ից հունիսի 5-ը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդ…