Blog

  • Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին …

    Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի։ Մի օր գալիս են հետևներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։ Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։ Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։
    Ալիևի մարդը՝ գերագույն գլխավոր «մուտիլովշիկը», Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով գալիս է՝ լավ կամ ոչ այնքան լավ, բայց որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է, հասնում ջանին։
    Մարդը, ով 2018-ին եկավ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում բերեց երեք պատերազմ, փաստացի ցեղասպանություն, բերեց մեր գլխին Ալիևի զավթողական հայեցակարգ, բերեց ստորացում ու նվաստացում, համաձայնվեց դառնալ Ալիևի մարդը՝ մենակ, որ մնա իշխանության ու ապահովի Հայաստանի հատակին ընկած մնալը։ Չի ստացվելու․ Հայաստանը ոտքի է կանգնելու, թեկուզ մենակ հենց այն պատճառով, որ իր ճակատին հակառակորդն ուղիղ ասել է, որ գալու է հետևից, ու այս անգամ պետք է այդ չարաբաստիկ օրը կանխել՝ ուժեղ լինելով, ոչ թե հարևան «լավ տղերքի» կամ հակառակորդի՝ գոյություն չունեցող բարի կամքի վրա հույս դնելով․․․
    Ալիևի ու Փաշինյանի թեզերը այնքան հաճախ են կրկնվում, կարծես նույն մարդն է գրում իրենց ասելիքը։ Երկուսի խոսքն էլ ուղղված է ոչ միայն Արցախի, այլ արդեն անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ…

  • 6 նորեկ՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականում…

    6 նորեկ՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականում

  • Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր աշխատակիցներին անհապաղ լքել …

    Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Սարալանջը Հերացի փողոցին կապող տասնամյակներով անխնամ և անուշադրության մատնված տ…

    🟨 Սարալանջը Հերացի փողոցին կապող տասնամյակներով անխնամ և անուշադրության մատնված տարածքը բարեկարգվում է:
    ▫️Այս օրերին կատարվում է նոր հողախարնուրդով մշակում, հարթեցում, անցկացվում է ոռոգման համակարգ: Առաջիկայում կտնկվեն գեղազարդ ծառեր և թփեր:
    «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

  • Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հա…

    Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին

    Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։
    Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։
    ԼԱՅՎԲԼՈԳ
  • Экс-министр обороны Ирана Хосейн Деган (Hossein Dehghan) назначен новым секретар…

    Экс-министр обороны Ирана Хосейн Деган (Hossein Dehghan) назначен новым секретарем Высшего совета национальной безопасности ИРИ
    @newsarmenia

  • «Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը». Սամվել Կարապետյանի կուսակցություն…

    📌 «Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը». Սամվել Կարապետյանի կուսակցությունից պատասխանել են Փաշինյանին
    🗣️ «Փաշինյանը շատ լավ տեսնում և գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով` 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է…Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել»,–ասված է հայտարարության մեջ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանում մահապատժի են ենթարկել երեք տղամարդուհունվարին բողոքի ցույցերի ժամանակ ոս…

    Իրանում մահապատժի են ենթարկել երեք տղամարդու
    հունվարին բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների սպանելու մեղադրանքով։
    Սրանք ընդդիմադիրներին կախաղան հանելու առաջին դեպքերն են համազգային այդ ցույցերից հետո, որոնք Իսլամական Հանրապետությունը ճնշել էր բռնի ուժով։
  • Լիբանանի հարավում Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորվել են RT-ի թղթակիցն ու օպ…

    📌Լիբանանի հարավում Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորվել են RT-ի թղթակիցն ու օպերատորը

    https://cdn4.telesco.pe/file/9223f61cfd.mp4?token=qUrzqmJjPXUtXujeiDjx0clr51bTDaQanw3NjANr6lHbsjUo2ea19ys3IYLFqCyb7LL7xXBzKKGUBolN8GOWQ6GXcIpjfIF9BUXfqeTGrJp3OuYralmuUqCEu9E82sMXb3EakNhCEtg1G4BtZethPksK9fu9HtN98uAn1QNqfsfvJ4AxoXFUIIuznSl1XJUDjm8RCqYpKDUdqJPe9BFqLTZwpeDBrcDsRpAvCT4-my6jT8RbrU-9KW_LNnOhqBDVyhqW7lypVSbDt6QTzKWxUdN7a96G_Q-Q4cjisbyuYEblThir3VRg3tavyWlHLx0a5pa2BdYdWigJDaXNi4xTzg

  • Ինչու՞ ենք մենք ներգրավել իսրայելցի գեներալին. Նարեկ Կարապետյան…

    Ինչու՞ ենք մենք ներգրավել իսրայելցի գեներալին. Նարեկ Կարապետյան