ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչև հունիսի վերջը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։
«Ես այսօր կհորդորեմ նախարարներին հնարավորինս շուտ պաշտոնապես սկսել բանակցային գլուխների շուրջ քննարկումները։ Դրանք կարող են սկսվել մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (խմբ.՝ հունիսի վերջին), իսկ մնացած հինգ գլուխների շուրջ քննարկումները կարող ենք սկսել հուլիսին», — ասել է նա։