Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եթե ոչ ամեն օր, ապա առնվազն ամեն հինգշաբթի Կոտայքի մարզից գալիս է Երևան ու անցնում Առինջի մոտով: Հետաքրքիր է` ամեն անգամ Ծառուկյանի տան մոտով անցնելիս` Առինջ չհասած, էն հսկայական, մարդաբոյ փոսերը չի՞ տեսնում, իր մեքենան էդ փոսերը չի՞ ընկնում, ի վարորդը դրանք չի՞ շրջանցում:
Ընդամենը մի քանի մետր ներքև փոսերը լցրել են, քանի որ էդ հատվածն Երևանի վարչական տարածքի մեջ է մտնում, իսկ դրանից վերև Կոտայքի մարզ է արդեն ու մարզպետի և ՏԿԵՆ-ի պատասխանատվության տակ է: Չե՞ն ուզում սարքեն, թե՞ ուզում են մի օր իրենք էլ ընկնեն էդ փոսի մեջ, մեքենան ջարդեն, նոր սեփական մաշկի վրա զգան իրենց «շինած» ճանապարհների ամբողջ «հմայքը»: