Blog

  • Տիգրանաշենի բնակիչը, որն ամիսներ առաջ պնդում էր, որ Տիգրանաշենը հայկական է ու չ…

    🇦🇲 Տիգրանաշենի բնակիչը, որն ամիսներ առաջ պնդում էր, որ Տիգրանաշենը հայկական է ու չի կարող հանձնվել, այսօր նույն կերպ պնդում է, որ այն ադրբեջանական հող է։
    @armgeopolitic

  • Один из крупнейших активов Гагика Царукяна «Араратцемент» передан под управление…

    Один из крупнейших активов Гагика Царукяна «Араратцемент» передан под управление государства. Антикоррупционный суд Армении удовлетворил ходатайство Генпрокуратуры.
    Решение принято в рамках дела о конфискации имущества незаконного происхождения, возбужденного против Гагика Царукяна и связанных с ним лиц.
    По этому же иску прокуратура требует взыскать в пользу государства 75 объектов недвижимости, 42 транспортных средства, доли в 38 компаниях, а также имущество и средства незаконного происхождения на сумму около 106 млрд драмов ($290 млн).
    t.me/economyofarmenia

  • «Араратцемент» передан под управление и охрану государства: Генпрокуратура удов…

    «Араратцемент» передан под управление и охрану государства: Генпрокуратура удовлетворила ходатайство
    Принадлежащий лидеру ППА Гагику Царукяну завод «Араратцемент» передан под управление и охрану государства. Генеральная прокуратура удовлетворила ходатайство.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը…

    ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ
  • Компания «Араратцемент» передана правительству Республики Армения. Генеральная п…

    Компания «Араратцемент» передана правительству Республики Армения. Генеральная прокуратура РА
    “Решение было принято в рамках дела о конфискации имущества, полученного незаконным путем, возбужденного против Гагика Царукяна и связанных с ним лиц.
    По тому же иску прокуратура требует конфисковать в пользу Республики Армения также 75 объектов недвижимости, 42 транспортных средства, долю в 38 компаниях, а также имущество и средства на сумму около 106 миллиардов драмов, полученные незаконным путем”, — сообщает Генеральная прокуратура РА.
    Armenian Military Portal

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դա…

    ‼️ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը. ՀՀ գլխավոր դատախազություն
    🔸 «Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
    🔸 Նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազություն:

  • Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝75 անշարժ գույք…

    🔹Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    📌75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
  • «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի կառավարմանը, հայտնում են ԴատախազությունիցՈր…

    «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի կառավարմանը, հայտնում են Դատախազությունից

    Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
    Նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ:
  • Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանո…

    Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ապա ստորագրվել հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։

    «Փարատելով հնարավոր հարցերը՝ ասեմ, որ միջազգային պրակտիկայում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է և ընդունված պրակտիկա է»,- ընդգծեց Միրզոյանը։

    ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ համաձայնագրի ստորագրմանը նախորդել են ևս երկու կարևոր փաստաթղթեր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հռչակագիրը, ինչպես նաև 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ԱԳ նախարարի ստորագրած՝ TRIPP-ի իրականացման շրջանակը սահմանող փաստաթուղթը։

    «Այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները, ուղղությունները և լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին։ Սա ինչո՞ւ եմ շեշտում․ որովհետև և՛ օգոստոսի 8-ի հռչակագրի պարագայում, և՛ հունվարի 13-ի՝ իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթի պարագայում եղան որոշակի շահարկումներ այն մասին, որ, ի վերջո, միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշված փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ։ Եվ ահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված, արձանագրված, ամրագրված և ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին»,- ասաց Միրզոյանը։

    ԱԳ նախարարի խոսքով՝ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը։
    Շրջանակային համաձայնագրով Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի զարգացման միջոցով նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը։

    «Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել և ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, հաստատված կայունությունը, ժողովուրդների և պետությունների զարգացումը։ Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում»,- նշեց Միրզոյանը։

    Համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն կհիմնադրեն TRIPP զարգացման ընկերությունը։ Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ և ներգրավել այլ գործընկերների։
    Միրզոյանը վստահեցրեց՝ ամբողջ գործընթացը, TRIPP զարգացման ընկերությունը և հետագա գործունեությունն ամբողջությամբ իրականացվելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։
    TRIPP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։
    49 տարվա ավարտից հետո կողմերի համաձայնությամբ համագործակցությունը հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը 26 տոկոսից կհասցվի 49 տոկոսի։

    «Ժամկետի երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության 26 տոկոս բաժնեմասը կմեծացվի և կհասցվի 49 տոկոսի։ Ժամկետի երկարացման պարագայում 49 տոկոս բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլի, ներդրման կամ պարտավորության ստանձնելու անհրաժեշտություն չի ունենա»,- ասաց Միրզոյանը։

    ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը կպահպանի լիարժեք ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և Հայաստանի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։

    «Հայաստանն իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։ Ինչպես նկատում եք, թվարկածն ամբողջովին ծածկում է և կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, և այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների ընթացքում»,- ընդգծեց Միրզոյանը։

    Նա հավելեց, որ որոշ գործառույթների իրականացման համար կարող է կիրառվել «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» աշխատանքի բաժանման սկզբունքը, իսկ ֆրոնտ օֆիսի աշխատանքներում կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։

    «Այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել ֆրոնտ օֆիս–բեք օֆիս սկզբունքով աշխատանքի բաժանում, և այդ ֆրոնտ օֆիսի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որը Հայաստանի Հանրապետությունում արդեն կա, և որի մանրամասները նաև նշված են հունվարի 13-ի՝ TRIPP-ի իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում»,- եզրափակեց ԱԳ նախարարը։

    Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. ԱԳ նախարար https://youtu.be/mu5lZ_1aT1Q?si=9Oor72J_rG86IsQ7