Blog

  • Ընդդիմությունը գնալով մեծանում է։ Ինձ ասում են, դուք փոքրանում եք։ ՈչինչՔրիստինե…

    Ընդդիմությունը գնալով մեծանում է։ Ինձ ասում են, դուք փոքրանում եք։ Ոչինչ
    Քրիստինե Վարդանյան

  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մ…

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում և իրադարձություններից առաջ չընկնել։
    Այս մասին Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ 

    «Հարկ չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է նա։

    Պատասխանելով հարցին, թե ի՞նչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից որևէ երկրի «բացառելու կամ չբացառելու» որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։

    «Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, դա նույնպես հարց է. դա պետք է որոշեն իրենք՝ պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապենք իրադարձությունների հետ կապված»,-ասել է նա։

    Նա հավելել է, որ Կազմակերպությունը տեղյակ է այս հարցի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարություններին, սակայն դեռևս պետք չէ կանխորոշել իրադարձությունները։
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել է, որ Հայաստանը փաստացի չի մասնակցում կառույցի քննարկումներին ու աշխատանքներին։

    «Գիտեք, մենք այս հարցը երկար ժամանակ քննարկում ենք։ Հայաստանը ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին։ Հայաստանը իր աշխատակիցներին, զինվորականներին կամ ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը չի վճարել անդամակցության վճարները։ Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,-նկատել է նա։ Գլխավոր քարտուղարը, սակայն, շեշտել է, որ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, և հայ ժողովուրդն ինչ-որ փուլում աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին։

    Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ՝ վստահեցնելով, որ Երևանը ՀԱՊԿ-ում  իր աշխատանքները չի ակտիվացնելու և կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։Փաշինյանը հայտարարել է, որ կազմակերպությունից Հայաստանի կողմից ուղղված հարցերի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել, հետևաբար, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հետաքրքրությունը սպառված է։

    «Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում գեթ մեկ հիշատակում չկա այդ կազմակերպության մասին։

  • «Я не помню ни одного обещания, которое Никол дал Алиеву и не сдержал»: Кристин…

    «Я не помню ни одного обещания, которое Никол дал Алиеву и не сдержал»: Кристине Варданян
    Для премьера Никола Пашиняна не является проблемой невыполнение предвыборных обещаний, для него проблема — невыполнением обещаний президенту Азербайджана Ильхаму Алиеву. Об этом в Национальном Собрании заявила депутат фракции «Армения» Кристине Варданян.

    «В течение восьми с половиной лет у Никола Пашиняна не было проблем с невыполнением предвыборных обещаний. 10 минут недостаточно, чтобы перечислить, какие предвыборные и программные обещания он не сдержал. Но я не могу вспомнить ни одного обещания, которое Пашинян дал Алиеву и не выполнил», — отметила депутат.

    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Суд в Армении арестовал экс-президента Роберта Кочаряна на два месяца.Его обвиня…

    ⚡️Суд в Армении арестовал экс-президента Роберта Кочаряна на два месяца.
    Его обвиняют в получении особо крупных взяток, отмывании денег и злоупотреблении должностными полномочиями.
    Сейчас он находится в больнице.
    🚩 SisMasis во всех соцсетях 👇 FB • Instagram • TikTok • YouTube 👉 https://linktr.ee/sismasis

  • Армения вносит в общую казну ЕАЭС около 1% — об этом заявил Микаэл Агасандян, ди…

    🖊Армения вносит в общую казну ЕАЭС около 1% — об этом заявил Микаэл Агасандян, директор департамента МИД России, в беседе с РИА Новости. Он конкретизировал, что это доля от всех поступлений от государств-членов объединения, и именно эти средства формируют бюджет, за счёт которого функционируют институты Союза.

  • #Բիզնես Ucom-ը «Վերադարձ դպրոց» հատուկ առաջարկ է ներկայացրելՆոր ուսումնական տարվ…

    #Բիզնես
    📱 Ucom-ը «Վերադարձ դպրոց» հատուկ առաջարկ է ներկայացրել
    Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ucom-ը Unity սակագնային պլաններին 12-ամսյա պարտավորությամբ միացող նոր բաժանորդներին առաջարկում է Motorola Moto G35 սմարթֆոն՝ նվեր։
    Առաջարկը գործում է օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը։
    🔗 aravot.am | @aravot
  • https://youtube.com/live/ooLNFsCW2t0?feature=shareՀՀ կառավարության նիստը. ուղիղ#…

    ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

    #ՀայկականԺամանակ #ՀԺ #armtimes
    Կայք 👉 https://armtimes.com/hy
    Facebook 👉 https://www.facebook.com/HaykakanJamanak
    Facebook 👉 https://www.facebook.com/armtimes.hy
    Telegram 👉 https://t.me/armtimes_com
    Instagram 👉 https://www.instagram.com/armtimes_com/

  • Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել ենԱյսօր՝ 8:30-ի սահման…

    🚌 Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են
    Այսօր՝ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
    Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

    «Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»

    ,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: