Գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող ամերիկյան NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կարծում է, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում առաջընթաց ունենալու մեծ ներուժ ունի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ռև Լեբարեդյանն ընդգծեց՝ ըստ էության, այս պահին ոչ ոք դեռ չգիտի, թե ինչպես է պետք օգտագործել արհեստական բանականությունը և ինչպես համընթաց քայլել դրա զարգացման հետ։
«Քանի որ այն նոր է ու զարգանում է շատ արագ, ամբողջ աշխարհն այս առումով շատ հավասար է դարձել։ Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր երկիր հիմա անտեղյակ է։ Սա հնարավորություն է յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր ոք Հայաստանում, ով ուզում է զբաղվել արհեստական բանականությամբ և հմտանալ այդ հարցում, հավասար հնարավորություն ունի Միացյալ Նահանգներում և աշխարհի ցանկացած վայրում գտնվողների հետ։ Միայն դուք եք որոշում՝ անե՞լ դա, թե՞ ոչ»,- ասել է Լեբարեդյանը։
Արհեստական բանականությանը հասանելիության առումով նա կարևորել է համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ