Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում ստորագրվել է Համայնքային զարգացման համաձայնագիր💰 Համաձայնագրով «Լիդիան Արմենիա»-ն համայնքային զարգացման համար տարեկան կտրամադրի 7-9 մլն դոլարին համարժեք դրամ։
📅 Առաջին 18-ամսյա ժամանակահատվածի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, համար նախատեսվել է 10.5 մլն դոլարի համարժեք ներդրում։
🏘 Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա»-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ջերմուկի, Վայքի և Սիսիանի համայնքների միջև։
🏦 Նախատեսվում է ստեղծել «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ», որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։
📍 Ծրագրի ազդեցության ենթակա բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը Ուղեձորը և Գորայքը։
👉 ԱՎԵԼԻՆ